Ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ․ Միրզոյանը՝ տարածաշրջանում լարվածության մասին

Տարածաշրջանում լարվածության սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում դեսպանությունները բերվել էին աշխատանքային արտակարգ ռեժիմի, կապ  է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ, Ազգային ժողովում այս մասին հայտարարել է  Արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Իհարկե, բարդություններն ակնհայտ են, փակ թռիչքային զոնա է հայտարարվել գրեթե բոլոր վերաբերելի երկրներում։ ԱՄԷ-ն ցամաքային սահման ունի Օմանի հետ, օգտվելով այդ հնարավորությունից, կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը»,- ասել է  նախարարը։

Նրա խոսքով՝ թե երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել։

«Մեծ հավանականությամբ թռիչքները կարող են վերագործարկվել Դուբայից և Աբու-Դաբիից»,- հավելել է Միրզոյանը։

Leave a Comment