Emirates-ը տեղեր է տրամադրում միայն ԱՄԷ քաղաքացիներին․ ռուսաստանցի զբոսաշրջիկները մնացել են Մալդիվներում
Emirates ավիաընկերությունը, ըստ հաղորդումների, իր չվերթներում տեղեր է տրամադրում միայն Արաբական Միացյալ Էմիրություններ քաղաքացիներին, ինչի հետևանքով շուրջ 700 ռուսաստանցի զբոսաշրջիկներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք։
Տեղեկությունների համաձայն՝ ուղևորներին մերժում են նստեցումը դեպի Դուբայ իրականացվող չվերթներին, նույնիսկ այն դեպքում, երբ ինքնաթիռում առկա են ազատ տեղեր։
Զբոսաշրջիկների մի մասը արդեն մի քանի օր է գտնվում է Մալե օդանավակայանում՝ սպասելով հնարավոր թռիչքի։
Որպես այլընտրանք առաջարկվում է թռիչք Ստամբուլով, սակայն այդ երթուղով մոտակա հասանելի չվերթները նախատեսված են միայն երկու շաբաթ անց։
Իրավիճակը շարունակում է մնալ անորոշ, իսկ պաշտոնական պարզաբանումների վերաբերյալ տեղեկատվությունը սահմանափակ է։