Նվազագույն աշխատավարձը դեր չունի իրական կյանքում, միջինը բարձրանում է. Թորոսյան

Նվազագույն աշխատավարձի բարձրացումն իրական կյանքում ոչինչ չի փոխում, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին ի պատասխան։

«Նվազագույն աշխատավարձը որևէ դեր չունի իրական կյանքում: Մենք 75 000-ը դարձնենք 85 000 կամ 105 000, դրանով բացի պետական ծառայողների աշխատավարձի բարձրացումից, ուրիշ բան չի փոխվելու»,- նշել է նա:

Ավետիսյանը նշել էր, որ 2021-6 թթ.-ին նվազագույն աշխատավարձը 68 000-ից դարձել է 75 000 դրամ (աճ՝ 7000 դրամ), սպառողական զամբյուղի արժեքն աճել է գրեթե կրկնակի, երբ կառավարության ծրագրով նախատեսված էր 85 000 դրամ, Եվրոպական սոցիալական խարտիան պահանջում է, որ նվազագույն աշխատավարձը համապատասխանի սպառողական զամբյուղին, ինչը Հայաստանի դեպքում պետք է կազմի 95 000 դրամ։

Նախարարը պնդել է, որ իրական աշխատավարձերն աճում են մրցակցության շնորհիվ. 2026-ի հունվարին՝ 2025-ի հունվարի համեմատ մինչև 100 000 դրամ ստացողների թիվը կրճատվել է, իսկ 150 000-ից բարձր ստացողներինը՝ աճել, ինչին Ավետիսյանը պատասխանել է տարակուսանքով։

Հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե իշխանությունը նույնիսկ 20 000 դրամով բարձրացնի թոշակը, թոշակառուի սոցիալական խնդիրները չեն լուծվի։ Նա նաև նշել էր․ «Ինչո՞ւ 10 հազար դրամը տալ թոշակառուին, որ չիմանա՞ ինչպես ծախսի»։ Փաշինյանի այս հայտարարությունը վրդովվեցրել էր թոշակառուներին։

Armenia Today-ը Հայաստանի վիճակագրական կոմիտեից տեղեկացել է, որ 2025 թվականի դրությամբ՝ ՀՀ-ում 500 300 թոշակառու կա, որոնցից նվազագույն՝ 36 հազար դրամ կենսաթոշակ ստանում են մոտ 90 000-ը։

Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակն ապրիլի 1-ից կավելանա 10 հազար դրամով։

 

«Զարմանալի է, որ կառավարության ծրագրի կոնկրետ կետը և միջազգային պարտավորությունները «անկարևոր» եք համարում: Սա արդար բաշխման տեսանկյունից կարևորագույն ցուցանիշ է»,- շեշտել է նա:

Leave a Comment