Դատարանը ևս երկու ամսով երկարացրեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը։
Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել նրա կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու մասին, մինչդեռ պաշտպանական կողմը միջնորդել էր խափանման միջոց սահմանել տնային կալանքը և 20 միլիոն դրամ գրավ։
Հիշեցնենք, որ Ղուկասյանը մեղադրվում է կաշառք ստանալու, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման գործերով:
Այսօր դատարանում ավարտվեցին նրա գործով նախնական դատալսումները, և նշանակվեց հիմնական դատաքննություն։
