Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը


ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։


Mastercard World քարտը նախատեսված է հարմարավետ ու շահավետ գնումների ու ճամփորդությունների համար։ Քարտի տրամադրած առավելությունների շարքում են՝


·       Տարեկան 6 մուտքի հնարավորություն դեպի աշխարհի ավելի քան 1,200+ օդանավակայանի բիզնես դասի սպասասրահներ քարտապանի և նրա հյուրերի համար


·       Տարեկան 6 մուտքի հնարավորություն անվտանգության հսկողությունն արագ ու անհերթ անցնելու հատուկ գոտի քարտապանի և նրա հյուրերի համար


·       1 ԳԲ անվճար ինտերնետ ռոումինգում


·       24/7 կոնսիերժ ծառայությունը


«Mastercard World-ը պրեմիում քարտ է բոլորի համար։ Բիբլոս Բանկ Արմենիան այսպիսով ընդլայնում է պրեմիումի սահմաններն ու առաջարկում շոշափելի արտոնություններ, որոնք կարող են հասանելի դառնալ շատերին։ Այս քարտը նախատեսված է ակտիվ քարտապանի համար, որը կատարում է օնլայն և օֆլայն գնումներ, ճանապարհորդում է և, առհասարակ, բանկային քարտից սպասում ավելին»,- նշում է Բանկի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։


Քարտը պատվիրել կարելի է Byblos Mobile հավելվածով, իսկ մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում։


Leave a Comment