
Իսրայելական ավիացիան հարձակվել է Լիբանանի արևելքում գտնվող Բաալբեկ քաղաքի բնակելի համալիրի վրա, որի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 15-ը, ըստ քաղաքացիական պաշտպանության հաղորդագրության։ Նշվում է, որ ևս երկու մարդ անհետ կորած են համարվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի թաղամասերին։