Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի այս երեկո և կտևի երեք օր


Միջազգային


ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի չորեքշաբթի երեկոյան և կտևի երեք օր։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության իսլամական համակարգող խորհրդի ղեկավար Մոհսեն Մահմուդին, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։

«Երեկոյան ժամը 10-ին Իմամ Խոմեյնիի անվան աղոթքի հրապարակում ժողովուրդը հնարավորություն կունենա հրաժեշտ տալու ումմայի զոհված առաջնորդի սուրբ մարմնին»,- Մահմուդիի խոսքերն է փոխանցում IRNA գործակալությունը։


Leave a Comment