Հարյուրավոր տանկերներ և նավեր են կուտակվել Պարսից ծոցի մուտքի և ելքի մոտ

Հարյուրավոր տանկերներ և նավեր են կուտակվել Պարսից ծոցի մուտքի և ելքի մոտՀարյուրավոր տանկերներ և բեռնատար նավեր են կուտակվել Պարսից ծոցի մուտքի և ելքի մոտ այն բանից հետո, երբ Իրանը փակեց Հորմուզի նեղուցը։ 

Այս մասին են վկայում նավերի ընթացքին հետևող Vesselfinder պորտալի տվյալները, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։

Ընդ որում, ըստ ծառայության տվյալների, բուն Հորմուզի նեղուցը գրեթե դատարկ է մնում:

ԻՀՊԿ-ի կողմից Հորմուզի նեղուցը փակելուց հետո, երկուշաբթի օրը նեղուցով ընդամենը երկու տանկեր է անցել։ Այն դեպքում, երբ կայուն իրավիճակում նեղուցը օրական հատում է մոտ 60 տանկեր։

Leave a Comment