Միակ քաղաքական կապիտալը Նիկոլի համար մնացել է 10000 դրամը



Նիկոլը, կրկին փորձելով արծարծել 10000 դրամով բարձրացվելիք թոշակների հարցը, ինչ-որ «ատմասկա» է հորինել՝ իր իրական նպատակը թաքցնելու մղումով: Պարզվում է՝ պատճառը, որ սկզբում որոշել էին թոշակները բարձրացնլու փոխարեն առողջապահական ապահովագրության ուղղությամբ ուղղել միջոցները, եղել է այն, որ Նիկոլի հայրը ծխող է եղել, ինքն էլ տեսել է ու դրանից դառնացել: «Ասում էի՝ լավ, հիմա 10000 դրամ պետք է ավելացնենք, որ միջին սպառողական զանբյուղի խնդիրը լուծենք, 10000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն և ծխախոտի օգտագործման արդյունքում առողջական խնդիր ունենան: Դրա համար էլ մտածեցինք ու ասացինք, որ եկեք այս փուլում այդ 10000 դրամը ուղղորդենք առողջության վրա»,-հայտարարել է նա՝ պնդելով, որ թեպետ ճիշտ են արել, սակայն քանի որ 2025-ին տնտեսական աճը եղել է 7,2%, որոշել են թոշակները բարձրացնել:

Սա խոսում է այն մասին, որ միակ քաղաքական կապիտալը Նիկոլի համար մնացել է 10000 դրամը: Բայց ծիծաղելին այն է, որ նա փորձում է ճիգեր գործադրել՝ հերքելու այն ճշմարտությունը, որ թոշակների բարձրացման մասին հիշել են, քանի որ ամռանն ընտրություններ են: Ընտրությունները՝ դեռ հեչ, խնդիրը նվազող ռեյտինգն է. ՔՊ-ն վերջին տեղերում է, ուղղակի այդ մասին ճշմարտությունն իշխանությունների կողմից կոծկվում է, ու փորձում են ծածուկ կերպով իրավիճակ փոխել:

10000 չէ, 10մլն էլ ավելացնեն, ՔՊ-ին ընտրելն ուղղակի մեղք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment