Փետրվարի 20-ին Աֆղանստանի քաղաքացիները փորձել են Իրանից հատել ՀՀ սահմանը․ ՔԿ

Փետրվարի 20-ին Աֆղանստանի Իսլամական Էմիրության 2 խումբ քաղաքացիներ փորձել են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից Արաքս գետով հատել հայ-իրանական պետական սահմանը, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից հավելել են, որ նրանց կողմից պետական սահմանը հատելու և ապօրինի ՀՀ տարածք մուտք գործելու դեպքերի առթիվ փետրվարի 21-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է երկու քրեական վարույթ (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամ բպետական սահմանն ապօրինի հատելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարով-խմբ․)։

Կոմիտեից հավելել են, որ վարույթների նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։

Leave a Comment