ՊՆ նախկին բարձրաստիճան զինվորականից պահանջվում է բռնագանձել շուրջ 452 մլն դրամ և 2 անշարժ գույք

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը

ՊՆ նախկին բարձրաստիճան զինվորականից պահանջվում է բռնագանձել շուրջ 452 մլն դրամ և 2 անշարժ գույք


ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Դատախազությունը պահանջում է ՊՆ երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ։


Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։


Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Լյովայի Պողոսյանի հետ փոխկապակցված անձանցից (Պողոս Պողոսյանը մահացել է 2024 թվականին) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝


– 2 անշարժ գույք Երևան քաղաքում.


– 451 միլիոն 540 հազար դրամ:


 


 


Leave a Comment