Օմանից Երևան է տեղափոխվել ՀՀ 90-ից ավելի քաղաքացի

Օմանից Երևան է տեղափոխվել  ՀՀ 90-ից ավելի քաղաքացի

4 մարտի 2026 – 11:29 AMT

PanARMENIAN.Net – Մարտի 3-ին կազմակերպված չարտերային չվերթով Մասկատից Երևան է տեղափոխվել 115 ուղևոր։ Նրանց մեծ մասը՝ ավելի քան 90 մարդ, Հայաստանի քաղաքացի է, որոնց թվում եղել են նաև Հեռավոր Արևելքից Օման հասած երկու քաղաքացի։ Այd մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, տեղեկացնում է Factor.am-ը:

«Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,- փոխանցել է Անի Բադալյանը։

Ավելի վաղ Երևանում վայրէջք էր կատարել Օմանից կազմակերպված առաջին տարհանման չվերթը, որով հայրենիք է վերադարձել Հայաստանի 15 քաղաքացի։ Fly One Armenia ավիաընկերության օդանավը Մասկատից տեղափոխել է նաև ԱՄԷ-ի տարբեր քաղաքներից Օման հասած քաղաքացիներին։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment