Իրանը նոր հրթիռային շարք է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչպես նաև երկու բալիստիկ հրթիռ՝ Կատարի ուղղությամբ։ Դրանցից մեկը հարվածել է ամերիկյան զորքերի տեղակայման բազային։ Ամերիկյան B-2 գաղտագողի ռմբակոծիչները գործել են Թեհրանի կենտրոնական մասի վրայով։
Ըստ որոշ տեղեկությունների՝ թիրախները եղել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական կետերը։ «The New York Times»-ի տվյալներով՝ Իսրայելի, ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական լարվածության սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 870 մարդ։ Զոհեր են գրանցվել նաև Բահրեյնում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Լիբանանում, Իսրայելում և ամերիկյան զորքերի շրջանում։