Իսրայելն ու Իրանը նոր հարվածներ են հասցնում միմյանց – Armenia Today

Պատերազմի 5-րդ օրը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանում գտնվող թիրախներին և զգուշացրել պատասխան հարձակումների մասին, հաղորդում է BBC-ն: Իրանը ևս նոր հարվածներ է հասցնում Իսրայելին, թիրախի տակ է Երուսաղեմը:

Լիբանանի տարբեր հատվածներում իսրայելական ավիահարվածների հետևանքով մի քանի մարդ է զոհվել։ Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորել է «Հեզբոլլահի» զինյալներին և օբյեկտները։

ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency (Hrana) կազմակերպությունը հայտնում է, որ հակամարտության սկզբից ի վեր Իրանում առնվազն 1,097 խաղաղ բնակիչ է զոհվել։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, թե «Իրանում ամեն ինչ ոչնչացվել է»։ ԱՄՆ զինվորական հրամանատարներից մեկը հայտարարել է, որ Իրանում հարվածներ են հասցվել ավելի քան 2,000 թիրախների։

Նա նաև քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերին և Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական հարվածներին Լոնդոնի նախնական արձագանքը՝ ասելով. «Մենք գործ չունենք Ուինսթոն Չերչիլի հետ»։

Leave a Comment