«Հավանաբար, ես եմ հրահրել Իսրայելին». Դոնալդ Թրամփ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ ունեցած հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողության արդյունքում Իրանին պատճառված վնասը «շատ մեծ է»։ Նա նաև նշել է, որ ենթադրաբար ինքն է հրահրել Իսրայելին։

«Հավանաբար ես եմ հրահրել Իսրայելին։ Մենք բանակցություններ էինք վարում այդ խելագարների հետ, և ինձ մոտ կարծիք էր ձևավորվել, որ նրանք առաջինը կհարձակվեն մեզ վրա։ Ես չէի ուզում, որ դա տեղի ունենա։ Հետևաբար, եթե մեկը մեկին ինչ-որ բանի է հրահրել, ապա դա ես էի»,- ասել է ԱՄՆ Նախագահը։

Leave a Comment