Եթե Իրանի դեմ իրականացվի վերջնական հարձակում, ապա ողջ տարածաշրջանն իր հետ ներքև կքաշի․ Թուրքիայի ԱԳ նախարար



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Այժմ մենք տեսնում ենք, որ Իրանը որդեգրել է ռազմավարություն, որն ազդարարում է՝ եթե իր դեմ իրականացվի վերջնական հարձակում, ապա ողջ տարածաշրջանն իր հետ ներքև կքաշի, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Այլ կերպ ասած, եթե ես ընկնեմ, ամբողջ տարածաշրջանը կտանեմ ինձ հետ։ Այս ռազմավարությունը հատկապես ուղղված է տարածաշրջանի մյուս երկրներին, մասնավորապես նրանց էներգետիկ ենթակառուցվածքներին։ 

Իրանը լավ գիտակցում է, որ տարածաշրջանային հիմնական պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները կարևոր են համաշխարհային տնտեսական կայունության համար»,– նշել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment