Հայաստանի Հարապետության բանկերի ղեկավարներին ներկայացրեցի Երևանի քաղաքաշինական խոշոր ներդրումային ծրագրերը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Բանկային համակարգը մեր քաղաքի տնտեսական ակտիվության կարևոր հենարանն է։ Միաժամանակ, այն նաև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր է՝ հանրային վստահության և քաղաքային միջավայրի զարգացման գործում։
Մենք ձևավորում ենք համագործակցության այնպիսի հարթակ, որտեղ մասնավոր կապիտալը և համայնքային առաջնահերթությունները համադրվում են՝ երկարաժամկետ, կառուցվածքային արդյունքի համար»,- գրել է քաղաքապետը։
