ՑԱԽԱԼ-ը հարձակվել է Իրանում բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտների վրա

ՑԱԽԱԼ-ը հարձակվել է Իրանում բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտների վրա

Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է, որ իրականացրել է Իրանի տարածքում գտնվող ռազմական թիրախների դեմ մի շարք հարվածներ՝ հարձակվելով զենքի և բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտների վրա։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը, հիմնվելով ճշգրիտ հետախուզական տվյալների վրա, հարվածներ հասցրին Իրանի ռեժիմին պատկանող թիրախներին Թեհրանում և Սպահանում՝ Իրանի կենտրոնում։ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը թիրախավորել են արդյունաբերական օբյեկտներ, որոնք իրանական ռեժիմն օգտագործում է զենք, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռներ արտադրելու համար․ դրանք սպառնալիք են Իսրայելի համար», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment