Յուրաքանչյուր հրամանատարի համար առնվազն երեք իրավահաջորդ է ընտրվել. Իրանի պաշտպանության նախարարություն

Իրանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Ռեզա Թալեյ-Նիկը հայտարարել է, որ յուրաքանչյուր հրամանատարի համար ընտրվել է առնվազն երեք իրավահաջորդ, հաղորդում է Mehr-ը։

«Թշնամին կարծում էր, որ պարտադրված պատերազմի սկզբում մեր առաջնորդին սպանելով՝ կկոտրի մեզ, սակայն սխալվել է իր հաշվարկներում։

Այս ռազմավարական խորությունն ապահովում է հրամանատարության և դիմադրության շարունակականությունը ցանկացած հանգամանքներում»,- իրանական լրատվամիջոցները մեջբերել են պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերը։

Ավելի վաղ Իսրայելի 12-րդ ալիքը հաղորդել էր Իրանի նոր պաշտպանության նախարարի մահվան մասին։

Իրանի նախագահը մարտի 2-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մաջիդ Էբնելրեզային նշանակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար, երբ նրա նախորդը սպանվել է իսրայելա-ամերիկյան հարվածների ժամանակ։

Leave a Comment