
Սպիտակ տունը փորձում է համոզել Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք տուժել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո տարածաշրջանում իրավիճակի սրման հետևանքով, միանալ Իսլամական Հանրապետության դեմ հարվածներին, հաղորդում է Al-Monitor-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ այս պահին Պարսից ծոցի երկրները հույս ունեն արագ դեէսկալացիայի և գործողության ավարտի: Այնուամենայնիվ, Վաշինգթոնը փորձում է տարածաշրջանում իր դաշնակիցներին հասկացնել, որ նրանց մասնակցությունը կօգնի ավելի արագ ավարտել ռազմական գործողությունները:
«Պարսից ծոցի պետություններն առայժմ սպասողական դիրք են զբաղեցնում, թեև նրանք ակնհայտորեն Ամերիկայի և մեր երկրի կողմից են։ Հարցն այն է, թե արդյոք նրանք կհաղթահարեն վախի իրենց պատնեշը և կհասկանան, որ պետք է պաշտպանեն իրենց ինքնիշխանությունը»,- նշել է Իսրայելի կառավարությունում լրատվամիջոցի աղբյուրը: