Քասախ-Եղվարդ ճանապարհին այրված մեքենա է հայտնաբերվել՝ տղամարդու դի ներսում

Կոտայքի մարզում՝ Քասախ-Եղվարդ ճանապարհին, հայտնաբերվել է ամբողջությամբ այրված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ ներսում 30-ամյա տղամարդու այրված մարմնով, հայտնում է Shamshyan.com-ը:

Միջադեպը, ըստ կայքի, տեղի է ունեցել մարտի 2-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում:

Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել։ Մահացածը Կոտայքի մարզի բնակիչ Վարդգես Կ. – ն է, գրում է թերթը:

Leave a Comment