Թեհրան, նավթ, Հայաստան

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային

•  Իսրայելը և ԱՄՆ-ը կրկին հարվածներ են հասցրել Թեհրանին՝ թիրախավորելով նաև ռազմական և տեխնոլոգիական օբյեկտներ։ 

• Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվում է, իսկ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցելու համար արդեն ուշ է։

• Իրանը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում քրդական ուժերի դիրքերին, իսկ Իսրայելի ավիացիան ռմբակոծել է Բեյրութի հարավը։ Իրանի նորանշանակ պաշտպանության նախարարը սպանվել է։

• Լարվածության ֆոնին Բրենտ տեսակի նավթի գինը գերազանցել է 85 դոլարը՝ հնարավոր աճի կանխատեսումներով։ 

• Թռիչքների չեղարկումների պատճառով Աբու Դաբիում հյուրանոցներին թույլատրվել է երկարացնել զբոսաշրջիկների կեցությունը։

• Իրանը ժամանակավորապես արգելել է սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը՝ ներքին շուկան ապահովելու համար։ 

• Մասկատ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 15 քաղաքացի։

• ԱԺ-ում հայտարարվել է, որ կա 195 անհայտ կորած, որոնց մեծ մասը զինծառայողներ են, և շարունակվում են նույնականացման գործընթացները։ Կառավարությունը հայտնում է, որ ընտանիքներին տրամադրվում է ֆինանսական և սոցիալական աջակցություն։

• Արցախի նախկին զորամասի հրամանատարը դատական հայց է ներկայացրել բլոգերի դեմ՝ պահանջելով հերքում և փոխհատուցում։ Քաղաքական դաշտում իշխանության ներկայացուցիչը հայտարարել է, որ մտահոգիչ է կոռուպցիոն ուժերի վերադարձի փորձը։

• Թրամփի զարմուհին քննադատել է Իրանի դեմ հարվածները արդարացնողներին։ 

• Հայ մարմնամարզիկը ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ միջազգային քվեարկությամբ։

 

Leave a Comment