Իրանի օդային պաշտպանությունը, ռազմաօդային ուժերը, նավատորմը և ղեկավարությունը վերացել են։ Այս մասին իր սոցիալական էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք ուզում են խոսել։ Ես ասացի՝ «Շատ ուշ է»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ հասցրին իրանական թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրեց վնասների և քաղաքացիական զոհերի։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։