Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածները, ինչպես նաև Թեհրանի պատասխան գործողությունները՝ անօդաչուների ու հրթիռների կիրառմամբ, իսկական ցնցում են առաջացրել էներգետիկ շուկաներում։
Մեկ շաբաթվա ընթացքում Եվրոպայում գազի գինը թռիչքաձև աճել է 75%-ով՝ հասնելով վերջին տարիների ամենաբարձր մակարդակին։ Պատճառը Պարսից ծոցից արտահանման խաթարումներն են։ Նորվեգիայի էներգետիկայի նախարարը նշում է, որ ստեղծված ճգնաժամը կարող է Եվրամիությանը ստիպել վերանայել ռուսական գազի ներկրման արգելքի հարցը։