Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբի «Հաղթական քայլերգ»-ը․ «Նոտայից ստուդիա»

«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործությունների անմիջական մասնակիցները ներկայացնում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։

«Նվագախմբի տղաները» ֆիլմը հայ կինոյի պատմության ամենավառ ու հիշարժան ստեղծագործություններից է, ինչը նաև ֆիլմում հնչող երաժշտության շնորհիվ է։ Այս թողարկմանը երաժիշտ Դավիթ Գեոդակյանը պատմում է, թե ինչպես բոլորովին վերջերս Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը յուրովի ձայնագրեց ֆիլմի անբաժան մասը կազմող հայտնի քայլերգը։

Leave a Comment