Հայ և իրանցի ժողովուրդները դարերով ապրել են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության մթնոլորտում, կիսել են պատմական փորձություններն ու ձեռքբերումները. «Համահայկական ճակատ» Շարժում


 «Համահայկական ճակատ» Շարժումը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Այսօր «Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության անդամները այցելեցին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ծաղիկներ խոնարհեցին` հարգանքի տուրք մատուցելով Իրանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհվածների հիշատակին։

Հայ և իրանցի ժողովուրդները դարերով ապրել են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության մթնոլորտում, կիսել են պատմական փորձություններն ու ձեռքբերումները։

Այսօր ևս վերահաստատում ենք, որ կանգնած ենք բարեկամ ժողովրդի կողքին` կիսելով նրա վիշտն ու աղոթելով կայունության և անվտանգության հաստատման համար տարածաշրջանում։

Փառք անմեղ զոհերի հիշատակին
Խաղաղություն և ուժ` եղբայրական Իրանին

Leave a Comment