Ես ձեր բոլորի հետ պատրաստ եմ մարջ գալ. ես ձեր հետ մարջ եմ գալիս, որ ՔՊ-ն շատ ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Պատրա՞ստ եք, մարջ ենք գալիս։ Դուք ասեք՝ դուք ինչ եք ուզում, ես ասեմ՝ ես ինչ եմ ուզում»,- ասաց նա՝ կեսկատակ հայտարարելով, որ ճեպազրույցին ներկա լրագրողներից մի քանիսը ՔՊ-ի ընտրողներն են։
Սիմոնյանը նշեց, որ ինքն անձամբ նախընտրում է հետագայում ևս աշխատել խորհրդարանում։
«Կարծում եմ՝ դա տրամաբանական է. որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ որպես ԱԺ նախագահ՝ ես իմ գործը հաջողել եմ։ Եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես շարքային պատգամավոր եմ լինելու, բնական է՝ կդառնամ շարքային պատգամավոր։ Եթե իմ կուսակցությունը կգտնի, որ ես պետք է ԺԵԿ-ի պետ դառնամ, մենք այդ հարցը մեր կուսակցությունում կքննարկենք»,- ասաց Սիմոնյանը։