Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թող նախ կարողանա «Հայաստան» խմբակցությունը ղեկավարել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ նա դա չի կարողանում անել։
«Ակնհայտ է, որ «Հայաստան» պխմբակցությունը չի ղեկավարվում իր կողմից. Դաշնակցությունը վերցրել է իշխանությունը։ Մնացածն ուղղակի պարզապես սատելիտ են։ Ով-ով, բայց Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի։ Նա այլ բան ունի անհանգստանալու. հաջորդ խորհրդարանական ընտրություններում իքնը հատելո՞ւ է շեմը ՀՅԴ-ի հետ և հայտնվելու է պառլամենտում, թե ամբողջ ընդդիմադիր ռեսուրսն այլ կուսակցություններ են վերցնելու։ Իմ տվյալներով այդ խնդիրն ինքն ունի», – ասաց ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ 2021 թվականին «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների «առյուծի բաժինն» այս ընտրություններին այլևս չի քվեարկելու Ռոբերտ Քոչարյանի և իրենց ձայները կտան այլ ընդդիմադիր կուսակցությունների։
«Սրա մասին Քոչարյանը գիտի։ Նա պառլամենտ անցնելու խնդիր ունի։ Հլը թող մի հատ դրանով զբաղվի։
Վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը: Դա ընտրարշավը ցույց կտա: Կարծում եմ՝ կա՛մ «Մեր ձևով»-ի տարբերակն է, կա՛մ Ծառուկյանի տարբերակն է։ Իրենք երկուսով են մրցելու ընդդիմադիր առաջին ուժը լինելու համար»,- ասաց Սիմոնյանը։