Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Հյուր. Ռուբեն Խաչատրյան`Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)-ի հիմնադիր-տնօրենը։
Թեման. Վայրի բնության համաշխարհային օրը։ Ամեն տարի մարտի 3-ին նշվող այս օրը նպատակ ունի բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենդանական և բուսական աշխարհի պահպանության կարևորության մասին։
Կանդրադառնանք նաև CITES («Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիա)-ի կարևոր դերակատարմանը՝ վայրի բնության պահպանության գործում՝ հանուն այս և ապագա սերունդների։
Ինչպես միշտ՝ կլինի օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ: