
«Իմփիչմենթի թեման միշտ մեր օրակարգի թիվ մեկ հարցն է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և, անդրադառնալով Դավիթ Համբարձումյանի՝ ընդդիմությանն արված առաջարկին, նշել. «Դա վերջին շրջանում միակ ամբողջական առաջարկված ծրագիրն է ընդդիմության կողմից, իսկ քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է ինփիչմենթի միասնական թեկնածու: Նրա նամակը պետական մտածողության, բոլորիս ընդհանրական նպատակի՝ իշխանափոխության կարևորությունը գիտակցելու և անձնական ամբիցիաները մի կողմ դնելու հատկանիշներ էր պարունակում: ՀՀԿ ԳՄ-ն մոտ օրերս նիստ կգումարի և պաշտոնական հայտարարությամբ իր եզրակացությունը կհայտնի այդ նամակի և առաջիկա պրոցեսների վերաբերյալ… Իմփիչմենթի գործընթացը ինքնին ենթադրում է փողոցային պայքար»,- հավելել է նա: