Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի բանակի առաջխաղացումը Հարավային Լիբանանում միտված է կանխելու Իսրայելի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հնարավոր «ուղիղ կրակը»։
Նրա խոսքով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ որոշում է կայացվել թույլատրել բանակին զբաղեցնել Լիբանանի տարածքում լրացուցիչ ռազմավարական բարձունքներ և այդ դիրքերից պաշտպանել սահմանային համայնքները։
Կացը նաև ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարվածներ հասցնել «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում։ Նրա պնդմամբ՝ կազմակերպությունը «վճարում է և կվճարի ծանր գին» Իսրայելի ուղղությամբ իրականացվող կրակի համար։
