Բոլոր փուլերը տեսաձայնագրվում են․ կատարելագործվել է ՆԳՆ համակարգի ծառայողների ատեստավորման կարգը

Բոլոր փուլերը տեսաձայնագրվում են․ կատարելագործվել է ՆԳՆ համակարգի ծառայողների ատեստավորման կարգը

ՆԳՆ նախաձեռնությամբ պարբերաբար իրականացված մոնիթորինգի արդյունքներով՝ Կառավարության որոշումներով նախատեսվել են փոփոխություններ, որոնք կատարվել են ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայողների ատեստավորման գործընթացն առավել թափանցիկ, ատեստավորման արդյունքների և գրավոր եզրակացության բողոքարկման գործընթացն առավել փաստահեն, նաև ատեստավորման հանձնաժողովի կազմում ՆԳՆ և հասարակական կազմակերպությունների ներկայացվածության աստիճանն ավելի հավասարակշռված դարձնելու նկատառումներով:

Այսպես՝

  1. Սահմանվել է ատեստավորման բոլոր փուլերի տեսաձայնագրության պահանջ։ Մինչ այս պահը տեսաձայնագրվել են ընդհանուր բաժնի, մասնագիտական բաժնի թեստավորման հատվածները, որոնք նաև թվայնացված են։
  2. Փոփոխվել է հանձնաժողովի կազմը, որում ներգրավվել է նաև ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը, իսկ ոստիկանության պետի և փրկարար ծառայության տնօրենի տեղակալների համար նախատեսվել է համապատասխան հանձնաժողովներում մեկական տեղ՝ տեղակալների միջև ռոտացիոն սկզբունքը կիրառելու պայմանով։

Համակարգի ծառայողների համար ատեստացիան այսուհետ շարունակվում է այս փոփոխությունների կիրառմամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment