ԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացը

ԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացը։ Նոր համակարգի ներդրման շրջանակում ընկերության ՏՍՎ թիմը մասնակցել է մասնագիտական փորձի փոխանակման ծրագրի։

 JSA (ինժեներական և թվային լուծումներ տրամադրող) ընկերության կողմից կազմակերպված ծրագրի ընթացքում մեր մասնագետները ծանոթացել են խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում ՏՍՎ կազմակերպման լավագույն փորձին՝ ուսումնասիրելով կառավարման ինչպես ռազմավարական, այնպես էլ գործառնական մակարդակները։ Հատուկ ուշադրություն է դարձվել
՝

∙ կազմակերպական կառուցվածքին և դերերի բաշխմանը
∙ հուսալիության կառավարման մոտեցումներին
∙ պլանավորման և դիսպետչերացման գործընթացներին

∙ արդյունավետության և պատասխանատվության ցուցանիշների համակարգին։

 Ստացված փորձը կարևոր քայլ է ԶՊՄԿ-ում ՏՍՎ կառավարման միասնական, թափանցիկ և արդյունավետ մոդելի ձևավորման ճանապարհին։

 ԶՊՄԿ-ում վստահ են՝ թվայնացումը միայն համակարգերի ներդրում չէ։ Դա մտածողության փոփոխություն է, կառավարման մշակույթի զարգացում և շարունակական ուսուցում՝ հիմնված լավագույն միջազգային փորձի վրա։

 

Leave a Comment