Bloomberg-ը գրում է, որ Պեկինը Թեհրանից պահանջում է բաց պահել Հորմուզի նեղուցը և խուսափել նավթի և հեղուկ գազի մատակարարումների վրա հարձակումներից, քանի որ մեծապես կախված է Պարսից ծոցի երկրների էներգամատակարարումից, հատկապես քաթարական գազից:
Տարածաշրջանային հարձակումներից հետո, որոնք խաթարել են տանկերների տեղաշարժը և կարճ ժամանակով դադարեցրել են LNG-ի արտադրությունը Քաթարում, չինացի պաշտոնյաները կոչ են արել Թեհրանին չհարվածել էներգետիկ երթուղիներին, որոնք կարևոր նշանակություն ունեն համաշխարհային և չինական շուկաների համար:
