Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է երկու անօդաչու թռչող սարքերի հարվածի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, X-ում հայտնել է Սաուդիան Արաբիայի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ դեսպանատանը նյութական վնաս է պատճառվել:
Տելեգրալ ալիքներում տարածվող տեսանյութերում հսկայական ծուխ է երևում:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն այսօր հաղորդել է, որ վեց ամերիկացի զինծառայող է մահացել Իրանի պատասխան հարձակումների ժամանակ ծանր վիրավորվելուց հետո:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն փոտրվարի 28-ին «կանխարգելիչ հարված» է հասցրել Իրանին, քանի որ գիտեր, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել, որը, նրա խոսքով, կնշանակեր Իրանի պատասխան գործողություններն ամերիկյան զորքերի դեմ:
«Եվ մենք գիտեինք, որ եթե կանխարգելիչ միջոցներ չձեռնարկեինք նախքան այդ հարձակումները սկսելը, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք և գուցե նույնիսկ ավելի շատ զոհեր: Ես չեմ պատրաստվում բացահայտել մեր մարտավարական ջանքերի մանրամասները, բայց ամենածանր հարվածները դեռ պետք է հասցվեն ամերիկացի զինվորականների կողմից», – ասել է նա:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Մարտի 1-ին ու 2-ին պայթյուններ էին գրանցվել նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում, որտեղ ամերիկյան ռազմաբազաներ կան:
