Պենտագոնում իրարանցում է սկսվել Իրանի հակահարվածից հետո․ Washington Post •

Ամերիկյան ռազմական ղեկավարության շրջանում իրարանցում է սկսվել այն բանից հետո, երբ Թեհրանը պատասխան հարվածներ է սկսել հասցնել՝ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման։

Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։

Համաձայն հրապարակման, ամերիկացի բարձրաստիճան զինվորականներն ավելի ու ավելի են մտահոգվում, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է դառնալ լայնածավալ պատերազմ։

Պարբերականի զրուցակիցներից մեկը Պենտագոնում տիրող մթնոլորտը որակել է որպես «պարանոիդային եւ գերլարված»։

Պենտագոնում հատկապես մտավախություն ունեն, որ տեղի ունեցողը կարող է դառնալ ձգձգվող պատերազմ, որը կարող է շատ շաբաթներ տեւել։ Այդ դեպքում ամերիկյան հակաօդային համակարգերի պաշարների սղությունը ավելի կսրվի։

Leave a Comment