
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող ավիաբազային անօդաչու թռչող սարքով հարվածելու մասին։
«Մենք անօդաչու թռչող սարքով հարված ենք հասցրել Ռամաթ Դավթի ավիաբազայի ռադարային կայաններին և կառավարման աշտարակներին՝ օկուպացված Պաղեստինի հյուսիսում (Իսրայել – խմբ.)»,- ասվում է խմբի հայտարարության մեջ։