Ալի Խամենեիի կինը՝ հիվանդանոցում գտնվող Մանսուրա Խոջաստեհ Բաղերզադեն ևս մահացել է

Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կինը՝ Մանսուրա Խոջաստեհ Բաղերզադեն, մահացել է վիրավորվելուց մի քանի օր անց։

Այս մասին հաղորդել է «Ալ Ալամ»-ը։

«Իրան Ինթերնեշնլ»-ը հաղորդում է, որ նա վերջին մի քանի օրերին կոմայի մեջ է գտնվել։

Խամենեիի 79-ամյա այրին նույնպես վիրավորվել էր Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածի ժամանակ: Նա ծնվել է 1947 թվականին գործարարի ընտանիքում և ամուսնացել է Խամենեիի հետ 1964 թվականին: Նա նաև Իրանի ռադիո-հեռուստատեսային կորպորացիայի (IRIB) նախկին փոխտնօրեն Հասան Խոջաստեհ Բաղերզադեի քույրն էր: «Times of India»-ն հաղորդում է, որ նա հիմնականում ապրել է հանրության աչքից հեռու:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։

Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:

Leave a Comment