Ուսուցիչը չի կորցնի աշխատանքը՝ կամավոր ատեստավորման պատճառով • Tribune.am

Ավագ դպրոցը դարձել է միջավայր, որտեղ սովորեցնում են չսովորել․ դպրոցականները կունենան ընտրություն՝ զուգահեռ պատրաստվելու բուհին կամ ձեռք բերելու կոնկրետ մասնագիտություն։ Սա «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության կրթական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է։ Բոլոր կետերը՝ հաջորդիվ․

«✅Գյուղերում փակվում են դպրոցներ․ մենք դեմ ենք դպրոցների կույր օպտիմալացմանը:

✅Ավագ դպրոցը դարձել է միջավայր, որտեղ սովորեցնում են չսովորել․ դպրոցականները կունենան ընտրություն՝ զուգահեռ պատրաստվելու բուհին կամ ձեռք բերելու կոնկրետ մասնագիտություն:

✅11+1 ճկուն մոդել
● 9 տարի հիմնական կրթություն՝ պարտադիր
● 2 տարի ավագ դպրոց՝ պարտադիր
● +1 տարի ընտրովի հնարավորություն:

✅Կխրախուսենք ուսուցչի մասնագիտական զարգացումը․ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ոչ մի ուսուցիչ աշխատանք չի կորցնի:

✅«Գյուղական ուսուցիչ» ծրագրի վերականգնում․ գյուղում ուսուցիչ աշխատող երիտասարդին կտրվի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հնարավորություն:

✅Կրթության բյուջեն կկրկնապատկվի․ ֆինանսավորումն առաջին 5 տարում կհասնի ՀՆԱ-ի առնվազն 5%-ի:

✅Կունենանք բուհական առնվազն 3 խոշոր կենտրոն․ հյուսիսային՝ Վանաձոր և Գյումրի, հարավային՝ Գորիս ու Կապան, կենտրոնական՝ Երևան»:

Leave a Comment