ԱԳՆ-ն քննարկում է Մերձավոր Արևելքում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղափոխման թռիչքների տարբերակները

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Մերձավոր Արևելքի երկրներով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման պատճառով այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հարցին։

Նշվում է, որ այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։

Ըստ ԱԳՆ-ի՝ Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն;

Գերատեսչությունը քննարկումներ է իրականացնում ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ հնարավոր թռիչքների տարբերակներ և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով:

Leave a Comment