Իրանի ռազմական ուժերը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են ուղղել Կատարի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, հաղորդում են Կատարի Պաշտպանության նախարարությունը և միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտնում է «Ալ Ջազիրա»-ն։
Նշվում է, որ հրթիռային հարվածներից մեկը թիրախավորել է Mesaieed էլեկտրակայանին պատկանող ջրանցքը, իսկ մյուսը՝ Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքի էներգետիկ օբյեկտներից մեկին, որը պատկանում է Կատարի պետական էներգետիկ ընկերության՝ QatarEnergy-ին։ Կատարի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն՝ հարձակման արդյունքում մարդկային կորուստներ և վիրավորներ չկան, իսկ վնասվածքները համեմատաբար սահմանափակ են և վերահսկելի։
Ավելի վաղ Կատարի զինված ուժերը տեղեկացրել էին, որ հաջողությամբ զսպել են մի շարք հրթիռներ և ԱԹՍ–ներ՝ կանխելով լուրջ վնասներ քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Այս միջադեպը տեղի է ունեցել Իրան–ԱՄՆ–Իսրայել հակամարտության թեժացման ֆոնին, երբ Իրանը լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում տարածաշրջանում, օգտագործելով հրթիռներ և ԱԹՍ–ներ։ Հաղորդվում է, որ Կատարն այժմ գնահատում է վնասները և ընդունում համապատասխան անվտանգության միջոցառումներ՝ օդային տարածքի պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով։