ԱՄՆ բոլոր ռազմաբազաները բերվել են պատրաստվածության բարձր մակարդակի՝ «Bravo» տագնապային ռեժիմի ներքո, ինչը վկայում է հարձակման հավանականության մեծացման մասին

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ բոլոր ռազմաբազաները բերվել են պատրաստվածության բարձր մակարդակի՝ «Bravo» տագնապային ռեժիմի ներքո, ինչը վկայում է հարձակման հավանականության մեծացման մասին:
Այս մասին հայտնում է ABC–ին։
Threat Condition “Bravo” (Force Protection Condition Bravo). սա ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից սահմանված անվտանգության աստիճան է, որը կիրառվում է, երբ առկա է ահաբեկչական կամ թշնամական գործողությունների կանխատեսելի և մեծացած սպառնալիք: Այն ավելի բարձր է, քան սովորական (Alpha) մակարդակը և ենթադրում է անձնակազմի ու օբյեկտների պահպանության խստացված միջոցառումներ:
Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին
Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:
Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված հարվածի հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ: