ՊՆ պաշտոնյան ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համար

ՊՆ պաշտոնյան ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համար

ՊՆ պաշտոնյան ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համար


ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ ՊՆ պաշտոնյան ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համար։


Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով, իր մտերիմ անձի օժանդակությամբ, վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560.000 ՀՀ դրամ, ինչպես նաև պահանջել 765.140 ՀՀ դրամ՝ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։


Գերատեսչությունից տեղեկացնում են, որ ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։


Վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև վարժական հավաքներից խուսափած անձանց, ինչպես նաև վերջիններիս ծնողների նկատմամբ, ովքեր իրենց որդիների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ նրանց վարժական հավաքներից ազատելու համար պաշտոնատար անձին միջնորդի օժանդակությամբ տվել են ապօրինի վարձատրություն։


ՊՆ պաշտոնյայի ու ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:


Leave a Comment