Իրանի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը․ ՀՀ–ում Իրանի դեսպան

Ագրեսիվ գործողությունների շարունակումը անբարենպաստ պայմաններ կստեղծի այս տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար, հայտարարել է Իրանում ՀՀ դեսպանը


ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը. հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրլողամին։


«Անշուշտ, այդ գործողությունների շարունակումը անբարենպաստ պայմաններ կստեղծի այս տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար», – նշել է նա երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում:


Միևնույն ժամանակ, դեսպանը հայտարարել է, որ «մեր բարեկամ և հարևան Հայաստանի» անվտանգությունը չափազանց կարևոր է, և նրա տարածքային ամբողջականությունը Իրանի համար կարմիր գիծ է։


«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը երբեք վնասներ չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով», – ասել է Շիրլողամին:


Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին


Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:


Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:


Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված հարվածի հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ:

Leave a Comment