Պաֆոսի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը այն բանից հետո, երբ ժամը 13–ի սահմաններում անձնակազմը և ուղևորները տարհանվել էին ռադարների վրա «կասկածելի օբյեկտ» հայտնաբերելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Պաֆոսի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը այն բանից հետո, երբ ժամը 13–ի սահմաններում անձնակազմը և ուղևորները տարհանվել էին ռադարների վրա «կասկածելի օբյեկտ» հայտնաբերելու պատճառով, հաղորդում է evropakipr.com կայքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պաֆոսի օդանավակայանի հարևանությամբ գտնվող Մանդրիա, Կոնիա, Ախելիա և Տիմի գյուղերը նույնպես տարհանվել են։ Սակայն ավելի ուշ այս տեղեկությունը չի հաստատվել։ Ինչպես հայտնել է Cyprus Mail-ի աղբյուրը Կիպրոսի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից, Տիմիի բնակիչներին պարզապես խորհուրդ է տրվել խուսափել «ավելորդ տեղաշարժերից»։
Կիպրոսի օբյեկտների վրա հարձակումների պատճառով բրիտանական EasyJet ավիաընկերությունը հայտնել է դեպի Կիպրոս և հակառակ ուղղությամբ բոլոր չվերների չեղարկման մասին առնվազն մինչև մարտի 5-ը, գրում է Cyprus Mail-ը։
Lufthansa ավիաընկերությունը նունպես նման որոշում է կայացրել։