Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ փոխվարչապետ և միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին։
Կողմերը մտքեր են փոխանակել ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգի շուրջ։
Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից Դուշանբեում 2025 թվականի հոկտեմբերի 9-ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը շուտով կձեռնարկեն համապարփակ գործնական քայլեր՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL ինքնաթիռի կործանումից առաջացած խնդիրները լուծելու համար։
Կողմերը ընդգծել են իրենց ընդհանուր մտադրությունը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային, արդյունաբերական և տրանսպորտային-լոգիստիկ համագործակցությունը շարունակելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացման հեռանկարները։
Հաստատվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու համատեղ հանձնառությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև մի շարք մարդասիրական հարցեր։
«Հանդիպումն անցել է ռուս-ադրբեջանական միջպետական երկխոսությանը բնորոշ ավանդական բարեկամական և կառուցողական մթնոլորտում»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։
