Հայաստանը լավ պոտենցիալ և ներուժ ունի հաղորդակցական և տրանզիտային ուղիների տեսանկյունից․ ՀՀ-ում Իրանի դեսպան

«Հյուսիս–Հարավ» ուղղության հետ կապված Իրանը խոսել է Հայաստանի պաշտոնատար անձանց հետ, ու Իրանում վստահ են, որ այդ ուղին կարող է երկու ճյուղ ունենալ

Հայաստանը լավ պոտենցիալ և ներուժ ունի հաղորդակցական  և տրանզիտային ուղիների տեսանկյունից․ ՀՀ-ում Իրանի դեսպան


ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը լավ պոտենցիալ և ներուժ ունի հաղորդակցական ուղիների և տրանզիտային ուղիների տեսանկյունից։


Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։


Նա նշել է, որ «Հյուսիս–Հարավ» ուղղության հետ կապված Իրանը խոսել է Հայաստանի պաշտոնատար անձանց հետ, ու Իրանում վստահ են, որ այդ ուղին կարող է երկու ճյուղ ունենալ։ 


«Այս ճյուղերից մեկը կարող է Հայաստանի համար տնտեսական շատ լավ հնարավորություններ ստեղծել Պարսից և Օմանի ծոցերից Հայաստանի տարածքով, Նախիջևանով դեպի Վրաստան ուղղությունն է», – նշել է Շիրղոլամին: 


Ըստ դեսպանի՝ այս ճյուղը կարող է Հայաստանի տրանզիտային դերակատարությունը մի քանի անգամ ավելացնել։ 


Նրա խոսքով՝ ուշադրությունը պետք է լինի թե՛ հյուսիս-հարավ, թե՛ արևմուտք-արևելք հաղորդակցական ուղիների նկատմամբ։

Leave a Comment