Նորագավիթի էստակադայի հետ կապված շինարարության մրցույթն արդեն հայտարարվել է, ասել է քաղաքապետի խորհրդականը

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/ԱՌԿԱ/․ Նորագավիթի էստակադայի հետ կապված շինարարության մրցույթն արդեն հայտարարվել է։
Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը:
«Մրցույթի բացումը նախատեսված է մարտի 30-ին: Այս ծրագրով մրցույթները հայտարարվում են դեռևս առանց ֆինանսական միջոցների ապահովման. տեխնիկական հսկողության մրցութային փաթեթն արդեն գնումների վարչությունում է», – նշել է Բաբայանը։
Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ գործընկերներն այս շաբաթվա ընթացքում կապահովեն մրցույթի հայտարարումը:
Բաբայանը հայտնել է, որ նախնական նախագծային արժեքը կազմում է ավելի քան 1,մլրդ դրամ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «բազմաչարչար» վատ հանգույցը այս էստակադայով վերջնական լուծում կստանա։