Վանաձորում վթարից տուժած 9 անձից մեկը վիրահատվում է, մեկը՝ վերակենդանացման բաժանմունքում է

Վանաձորում վթարից տուժած 9 անձից մեկը վիրահատվում է, մեկը՝ վերակենդանացման բաժանմունքում է

2 մարտի 2026 – 14:47 AMT

PanARMENIAN.Net – Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ Տեղեկությունը փոխանցել են բժշկական կենտրոնից, հայտնում է Aysor.am-ը:

«Ներկայումս տուժածներն անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։

Վիրավորներից մեկն այս պահին վիրահատվում է, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-հայտնել են ԲԿ-ից:

Բոլոր տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Մարտի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են բախվել է «Opel» մակնիշի երկու մեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Leave a Comment