«Ուժեղ Հայաստան»-ն իշխանություններին մեղադրել է Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջի վրա հարձակումների մեջ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան Էջն անվտանգային նկատառումներից ելնելով այս պահին տեսանելի չէ, քանի որ էջի վրա տեղի է ունեցել հարձակում, հայտարարել է կուսակցությսն մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից, այնպես, ինչպես վախենում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից։ Սա խոսում է նրա մոտալուտ ձախողման մասին»,- նշել է նա։

Ղահրամանյանը հայտարարել է, որ պայքարելու են յուրաքանչյուր կազմակերպված հարձակման դեմ և բարձրացնելու են իրենց ձայնը բոլոր հարթակներով։

Leave a Comment